Ազերիական haqqin.az լրատվական կայքը հարցազրույց է վերցրել հայտնի կինոռեժիսոր և հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանից...Հարցազրույցն ընթերցելիս գալիս ես այն եզրակացության,որ հարցազրույց տվողը ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ է...Նա չի կարող համակերպվել այն արատավոր երևույթների հետ, որոնք կան ՀՀ-ում...Տ.Խզմալյանի շատ դրույթների հետ ես ել եմ համաձայն...Կան տեսակետներ,որոնց հետ ԲԱՑԱՐՁԱԿ համաձայն չեմ...Բայց ինձ այս պարագայում այլ բան է հետաքրքրում...Իսկ ու՞մ է հարցազրույց տալիս մեր ճանաչված համերկրացին...Աշխարհի ԱՄԵՆԱԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ և Հայաստանի ԲԱՐԵԿԱՄ երկրներից մեկի՞ լրատվամիջոցին...Ես այս հարցազրույցին շատ դրական կվերաբերվեի,եթե այն տպագրվեր,ասենք, լեհական,ֆրանսիական կամ կանադական որևէ պարբերականում...

 

Բայց ո՛չ ՄԵԶ ԹՇՆԱՄԻ համարող ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ և իր ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ կեցվածքով հայտնի այս ԶԼՄ-ում...Հարցազրույցը կարդալիս կարելի է գալ այն եզրակացության,որ ՀԱՅԵՐԻ ու սև և սպիտակ ոչխարների ԹՇՆԱՄԻՆԵՐԸ նույնն են՝Ռ.Քոչարյան,"վաղարշապատցի մի երկու գեներալ",Ս.Սարգսյան...Տ.Խզմալյանը երևի լավ չգիտի,թե իրենից հարցազրույց վերցրած կայքի "տերը" ինչե՛րի միջով է անցել և դարձել Ի.Ալիևի ՍՊԱՍԱՎՈՐԸ...Շատ ուրախ կլինեի,եթե պարոն Խզմալյանը ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆՆԵՐ տաներ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև...Խոսեր Ադրբեջանում իշխանությունը հորից որդուն անցնելու մասին,խոսեր ԱՆՁԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ մասին,որը կա հարևան երկրում,խոսեր 3,5-4 միլիոն կոյունլուների մասին,որոնք հացի գումար վաստակելու համար մեկնում են "ՀԱՐՈՒՍՏ" Ադրբեջանից,խոսեր ադրբեջանցի քաղբանտարկյալների մասին,խոսեր Ի.Ալիևի պետական մակարդակով ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ քարոզելու մասին՝բերելով մի քանի ՎԱՌ օրինակներ...Խոսեր Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների վիճակի մասին և շատ այլ բաների մասին,որոնք կան "ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ" և մեր "ԲԱՐԵԿԱՄ" Հեյդարիստանում...

 

Հ.Գ.Կրկին նշեմ,որ Տ.Խզմալյանի հարցազրույցը երկրի մասին մտածող ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ հարցազրույց է...Սակայն մեր ճանաչված համերկրացին պետք է լավ գիտակցի,թե ում է այն տալիս՝ ի նկատի ունենալով և՛ երկիրը,և՛ ԶԼՄ-ն...Պետք է լավ ԻՄԱՆԱ,որ եթե ինքն ապրեր Ադրբեջանում և ներկայացներ այնտեղի ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՈՒՆԸ,ապա ՎԱՂՈՒՑ հայտնված կլիներ ԲԱՆՏՈՒՄ կամ ԳԵՐԵԶՄԱՆՈՒՄ՝ինչպես Խ.Իսմայիլովան,Արիֆ և Լեյլա Յունուսները,Ռ.Միրկադիրովը,Գ.Մամեդովը,Է.Հուսեյնովը և շատ ուրիշներ...Ու այս մարդկանց մեղքը միայն այն է,որ նրանք ՀԿ-ների մակարդակով համագործակցել են հայերի հետ կամ քննադատել Ի.Ալիևին....Իսկ վերջում ավելացնեմ,որ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ մասին խոսում են ԱԶԱՏՆԵՐԻ,այլ ոչ թե ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆԸ մարմնավորող երկրներից մեկի կայքի հետ...

 

Գագիկ Համբարյան