Արդեն մի քանի ժամ է, ինչ «խոպանչիներ»-ի մասին օրենքի փոփոխությունը դասվում է լրատվականների ամենաքննարկվող նյութերի շարքին: Օրենքը ըստ էության իր մեջ դրական միտում է պարունակում ու մեծ հաշվով արտագնա աշխատանքի մեկնողների շահերին չի էլ վնասում, քանի որ ըստ այդ փոփոխության արտերկրում աշխատող մարդիկ իրենց աշխատավարձից վճարվող եկամտահարկը վճարելու են ՀՀ բյուջեին, այլ ոչ Ռուսաստանին:

 


ԱԺ քննարկումներին հետևելիս կարելի է փաստել, որ դրանց ժամանակ ավելի շատ տեղի է ունենում հասարակության ապակողմնորոշում: Նախագծի ներկայացումը մեղմ ասած մատչելի չէր, որի հետևանքով էլ առաջացրել է դժգոհության ալիք:

 

 

Կարեն Մկոյան