Նեպալի Դաշնային Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում, Կատմանդու մայրաքաղաքից 82 կմ հյուսիս- արևելք, ս.թ. ապրիլի 25- ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 7 հազարը: Եվս 14 հազար մարդ վիրավոր է: Երկրաշարժի հիպոկենտրոնը 10 կմ խորն է եղել, իսկ էպիկենտրոնում ստորերկրյա ցնցման ուժգնությունը կազմել է 10 բալ: Ավերվել են բազմաթիվ շինություններ, առաջացել սողանքներ և ձնահյուսքեր, ընդհանուր առմամբ տուժել է 8 մլն մարդ; Կա ջրի, սննդի, էլեկտրամատակարարման պակաս, որոշ վայրերում հնարավոր է համաճարակի բռնկում: Տեղի փրկարարների, ոստիկանության և զինված ուժերի հետ փրկարարական աշխատանքին մասնակցում են այլ երկրներից ժամանած որոնողափրկարարական թիմեր: Տարբեր երկրներ երկրաշարժից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն են ուղարկում:

 

Հաշվի առնելով ՀՀ անդամությունը և մասնակցությունը ՄԱԿ- ի, միջազգային մարդասիրական այլ կառույցներին, հայ ժողովրդի ցավալի փորձը, Նեպալի ժողովրդի ցուցաբերած օգնությունը 1988 թ. Սպիտակի երկրաշարժից տուժած բնակչությանը և առհասարակ տուժած մարդկանց ու երկրներին օգնություն ցուցաբերելու ՀՀ որդեգրած քաղաքականությունը, ՀՀ կառավարությունն իր նախորդ' ապրիլի 30- ի նիստում, որոշում է ընդունել մարդասիրական օգնություն տրամադրել Նեպալի երկրաշարժից տուժած բնակչությանը: Երկու երկրների միջև եղած հեռավորությունը, երկրաշարժի վայրի դժվարամատչելիությունը նկատի ունենալով նպատակահարմար է համարվել տրամադրել ֆինանսական օգնություն' 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:

 

Կարեն Մկոյան