ԻՊ- ի կողմից եզդիների հանդեպ կատարվող սպանդը վաղուց դուրս է եկել սահմաններից և դարձել ցեղասպանություն:
Հայոց ցեղասպանության ժամանակ միջազգային հանրությունն իր հանցավոր անտարբերությունը արդարացնում է համաշխարհյին պատերազմի բարձրացրած աղմուկով, որը ՛՛խլացրեց՛՛ հայերի ջարդը Օսմանյան կայրսությունում:

 


Իսկ հիմա, մեկ դար անց, ի՞նչն է խանգարում միջազգային հանրությանը ազդել ԻՊ-ի վրա և կանխել եզդի ժողովրդի ցեղասպանությունը:
Հայոց ցեղասպանության ժամանակ աշխարհը գործ ուներ թուրքական կանոնավոր բանակի հետ, որի թիկունքում կանգնած էր կայզերական գերմանիան և աշխարհը լռեց, չնայած, որ կարող էր անել հարկը եղածը, մեծ ոճիրը կանխելու համար:

 


Հիմա ցեղասպանություն է իրականցնում անկանոն ահաբեկչական խմբավորում, որը մի քանի օրում գլխովին կջախջախվի ցանկացած գերհզոր պետության բանակի կողմից:Բայց բոլորը լռում են, այդ թվում նաև ՛՛ ժողովուրդների նոր հայրեր՛՛ ԱՄՆ և ՌԴ նախագահները:
Ի՞նչ կարելի է եզարակացնել միջազգային հանրության քար լռությունից, ժամանակի պակա՞ս, թե՞ շահերի համընկնում, ինչպես 1915 թ:
Հ.Գ Միջազգային հնարության կողմից հանցավոր լռությունը 100 տարում նպաստեց երկու անմեղ ու խաղաղասեր ժողովրդի հանդեպ ցեղասպանության իրականացմանը:

 

 

 

Գևորգ Գյուլումյան