Գենոցիդը էլ ինչպես է լինում եթե ոչ ահա այսպես՝ մեր աչքի դեմը մեր եղբայրական եզդի ժողովրդին անխնա կոտորում են։ Իսկ մարդասեր Արևմուտքը մի քանի անորոշ խոսքերից ու մի երկու աննպատակ ռմբահարումներից անդին չանցավ։ Չասեց այ մարդակեր Թուրքիա, այ կապը կտրած Սաուդյան Արաբիա էս ի՞նչ եք անում այս անզեն ու անպաշտպան եզդիների հետ։
Աստված չանի եթե մեզ հետ նման մի բան պատահի, վստահ եմ որ հանդիպելու ենք նույն քար անտարբերությանը Արևմուտքի կողմից ինչպես հիմա եզդիների դեպքում է։
Այնպես որ մեր զինվորին ու հայրենասեր սպային Աստված պահապան, նրանք են մեր անվտանգության միակ երաշխավորները։
Համլետ Աբրահամյան