99-ամյա ամերիկացի միլիարդատեր Դևիդ Ռոքֆելլերը 6-րդ անգամ բարեհաջող ենթարկվել է սրտի փոխպատվաստման վիրահատության: Այս մասին հայտնում է World News Daily Report-ը:

99-ամյա միլիարդատիրոջ վիրահատությունը տևել է 6 ժամ: Վիրաբուժական միջամտությունն իրականացվել է Նյու Յորքում' գործարարի կալվածքում:

 

 

Առաջին անգամ Ռոքֆելլերը նման վիրահատության էր ենթարկվել 1976 թվականին՝ ավտովթարից հետո։ Կյանքի նկատմամբ սերն է նրա երկարակեցության գաղտնիքը:

«Ես շատ գումար եմ աշխատել իմ կյանքում, սակայն դրանց մեծ մասը ես բաժանել եմ։ Իմաստ չունի ստանալ, եթե չես կարող կիսվել»,- ասել է բարերարը:

Նա կատակել է՝ ասելով, թե մտադիր է մինչև 200 տարի ապրել: