ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ սկսվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայողների փոխարինումը:
Մասնավորապես ռուսական կողմի տարածած հաղորդագության մեջ ասվում է. «Մոտ 3 հազար զինվորներ ու սերժանտներ իրենց ծառայությունը կշարունակեն ու կզորացրվեն ռազմական շրջանի այլ միավորումներում: Նրանց կփոխարինեն պատրաստված մասնագետներ ռազմական ուսումնական կենտրոններից ու զորամասերից: Ժամանող անձնակազմը կտեղաբաշխվի ըստ մասնագիտությունների՝ Գյումրիի ու Երևանի կայազորներում»:

 

102-րդ ռազմական բազան բացառություն չէ ՌԴ-ից դուրս գտնվող ռազմական բազաների շարքում: Դեռևս 2014 թվականի դեկտեմբերից Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռազմաբազայի անձնակազմը համալրվում է բացառապես պայմանագրային զինծառայողներով:
102-րդ բազայում ժամկետային զինծառայողների փոխարինումը պայմանագրայիններով կարևոր նշանակություն ունի առաջին հերթին մարտունակության և պրոֆեսիոնալիզմի առումով, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ պայմանագրայինները թե
Հունվար ամսին Պերմյակովի կատարած ոճրագործությունից հետո ռուս զինծառայողների ադեկվատ վարքագծի ապահովումը և կարգապահության մակարդակը ռազմաբազայի ղեկավարության գլխավոր խնդիրներից մեկն է:

 

Մյուս կողմից պայմանագրային զինծառայողների առկայությունը Գյումրիի ռուսական ռազմաբազայում ձեռնտու է նաև տնտեսապես, քանի որ նրանք անհամեմատ բարձր աշխատավարձ են ստանում և պարզ է, որ այդ գումարների մի մասը ծախսվելու է ՀՀ տարածում' մասնավորապես Գյումրիում:
Նշենք նաև, որ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբը նախատեսում էր, որ ժամկետային վերջին զինծառայողները կլքեն Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան 2016 թվականի գարնանը: Բայց ստացվում է, որ ռուսական կողմը անհրաժեշտ գտավ զինծառայողների փոխարինումը իրականացնել 1 տարի շուտ:

 

 

Նարեկ Պողոսյան