Ֆրանսահայ հասարակական գործիչ Արման Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.



Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի՝ Հայաստանի կողմից ԲԱՑԱՌԻԿ լավ կազմակերպված լինելու հանգամանքից բացի հատուկ պետք է ընդգծել հայ ոստիկանների աշխատանքը այս օրերին։ Նրանք ապահովեցին ինչպես բնակչության, այնպես էլ աշխարհի չորս կողմերից ժամանած բազմաթիվ հյուրերի կատարյալ անվտանգությունը։ Նրանց գործը է՛լ ավելի դժվար էր եղանակային տատանումների և հատկապես համաշխարհային մակարդակի ռոք-համերգի առկայության պայմաններում, որն ի դեպ ընթացավ առանց որևէ միջադեպի։ Բրա՛վո ։

 

Au-delà de l'organisation des Commémorations du Centenaire du Génocide Arménien que l'Arménie a réussi avec brio, il faut rendre hommage aux policiers arméniens qui ont assuré pour l'occasion une sécurité irréprochable de la population et de nombreux invités venus des 4 coins du monde. Ce fut d'autant plus difficile avec une météo souvent capricieuse et un concert de rock de niveau mondial qui s'est déroulé sans aucun incident. Bravo!