Այս ֆոտոշարքում ներկայացված բոլոր լուսանկարները տարբեր լուսանկարիչների աշխատանքներ են, բայց դրանց միավորում է մեկ բան՝ երկվորյակների առկայությունը: Նույնիսկ մեկ անձի հետաքրքրաշարժ դիմանակար դժվար է ստեղծել, բայց այս լուսանկարները շոշափում են ոչ այնքան առանձին անհատներին, որքան նրանց միջև գոյություն ունեցող նուրբ կապը, որը կարող է լինել միայն այն մարդկանց միջև, ովքեր միասին մեկ արգանդում են ձևավորվել: