Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցիչով աշխարհում 58-րդն է 143 երկրների մեջ, նախորդ տարվա համեմատությամբ բարելավելով իր դիրքերը 7 տեղով:
Այս ցուցանիշն է հրապարակել Համաշխարհային տնտեսական ֆորումի գործընկեր <Տնտեսություն եւ արժեքներ> կենտրոնը, հիմք ընդունելով Համաշխարհային տնտեսական ֆորումի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 2015-ի զեկույցը: Զեկույցը ցույց է տալիս երկրների տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացումներին մասնակցելու եւ դրանցից օգտվելու պատրաստվածության աստիճանը:

 


Ըստ զեկույցի, նախորդ տարվա համեմատ Հայաստանն աճ է գրանցել բոլոր 4 բաղադրիչներով: Մասնավորապես միջավայրի բաղադրիչով մեր երկիրը դրական տեղաշարժ է արձանագրել 5 կետով, պատրաստվածության բաղադրիչով' 7 կետով, օգտագործման բաղադրիչով' 8 կետով, ազդեցության բաղադրիչով' 13 կետով:

 

 

Անահիտ Գրիգորյան