Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կարևոր է ըստ պատշաճի վերլուծել և հասկանալ դրա իրական քաղաքական պատճառները:
Խնդիրն ըստ էության ընկալելու և արժևորելու տեսանկյունից տեղին է առանձնացնել ազատագրական պայքարի խոշորագույն գործիչներից Հրայր Դժոխքի (Արմենակ Ղազարյան) գործունեությունը և առաջ քաշած հայեցակարգերը:
Հրայրը որպես գործիչ եզակի էր այնքանով, որ չէր սահմանափակվում միայն հայդուկային կռիվներով, չէր տարվում արկածախնդիր ռոմատիզմով, այլ ընդհակառակը՝ Հայկական հարցի լուծումը տեսնում էր ռազմավարական հաստատուն հայեցակարգերի մշակման և իրագործման ճանապարհով:
1. Նա առաջիններից էր, որ առաջ էր քաշում քրդերի հետ համագործակցության անհրաժեշտությունը:
2. Համաձայն չէր լոկալ նշանակություն ունեցող կռիվներին՝ դրանք համարելով ռեսուրսների անարդյունք կորուստ:
3. Երկրոդ կետի փոխարեն նա կարևորում էր համահայկական պայքարի անհարժեշտությունը: Իսկ ժողովրդին պետք էր նախապատրաստել աստիճանական, բայց հաստատուն քայլերով:
Ցավոք Հրայրը ըստ արժանվույն չընկալվեց և չարժևորվեց, իսկ զինակիցների կողմից նույնիսկ մեղադրվեց դավաճանության մեջ:

 


1904 թվականի Սասունի ինքնապաշտպանության ժամանակ ճակատային մարտերի միջոցով իսկզբանե հաղթանակի հեռանկարներ չտեսնելով Հրայրը առաջարկեց փոխել ռազմավարությունը, բայց Անդրանիկը և Գևորգ Չավուշը նրան մեղադրեցին դավաճանության մեջ: Խորապես վիրավորված և հիասթափված հրամանատարը հայրենիքին իր նվիրվածությունը ապացուցելու նպատակով նետվում է մարտի և զոհվում ապրիլի 13-ին:
Սասունի ինքնապաշտպանությունը իվերջո ավարտվեց պարտությամբ, հազարավոր հայեր սրիքա շվեցին, իսկ հայդուկային շարժումը երեք տարի անց անկում ապրեց:
Եվ այսպես, Հրայրի առաջ քաշած համազգային պայքարի բացակայությունը թերևս հանդիասնում է ցեղասպանության ներքին առաջնային պատճառներից մեկը:

 

 

 

Կարպիս Փաշոյան