Որոշ գրքեր, օրինակ՝ Օլդոս Հաքսլիի «Օ՜ սքանչելի նոր աշխարհ»-ը որոշ մարդկանց կողմից համարվում էր սադրիչ, վիրավորական և ընթերցելու համար ոչ թույլատրելի՝ հատկապես անչափահասների համար:

 

Մարդիկ հայտարարում էին, որ այդ գրքերը ցնցող են, և հետևաբար, երեխաներին, որոնց հոգեկանը դեռևս ամբողջապես ձևավորված չէ, խստիվ արգելվում է կարդալ:

 

1. Դեվիդ Լոուրենս «Լեդի Չաթերլեյի սիրեկանը»

 

Ժամանակակից չափանիշներով գիրքը բավական անվնաս է: Սակայն 1928թ. Լոուրենսի կողմից նկարագրված եգերի և լեդիի հարաբերությունները թվում էին վիրավորական և անպատիվ, նրանում բարձրացված սեռերի և դասերի միջանձնային հարաբերությունների թեման շոշափելու պատճառով:

Վեպը տպագրության է թույլատրվել միայն 1959թ.՝ վեպի ստեղծումից գրեթե 30 տարի անց:

 

2. Օլդոս Հաքսլի «Օ՜, սքանչելի նոր աշխարհ»

 

1932թ. գրված մռայլ վեպը Հաքսլիի առաջին ստեղծագործություններից մեկն էր: Նրանում նկարագրված է զարմանահրաշ մի նոր աշխարհ, որը լի է հոգեբանական մանիպուլյացիաներով և նմանատիպ այլ բաներով: Նույն ժանրին է պատկանում նաև Ջորջ Օուրելի «1984»-ը, որում գլխավոր դերը պատկանում է Մեծ Եղբորը:

 

Շարունակությունը՝ այստեղ