Ոսկորների ամրությունը պահպանելու և ոսկրային համակարգի հիվանդություններից խուսափելու համար կան բազմաթիվ նաև դեղորայքային միջոցներ, որոնք ոչ այնքան կանխարգելում, որքան բուժում են արդեն եղած խնդիրները: 

Այժմ գիտնականները հետազոտություն են իրականացրել հասկանալու համար, թե որ մթերքներն են նպաստում ոսկորների ամրությանը: Ուսումնասիրության համաձայն, ամուր ոսկրային համակարգ ունենալու համար անհրաժեշտ է վաղ տարիքից ճիշտ սնվել, առողջ ու ակտիվ ապրելակերպ վարել:

Ուսումնասիրությունը պարզել է. ոսկորների՝ ճիշտ զարգացման և աճի համար անհրաժեշտ է սննդակարգում ընդգրկել հետևյալ երեք ուտելիքները:

Բրոկոլի

Այս բանջարեղենը, բացի իր հակաքաղցկեղային հատկություններից նաև ունի ոսկորները ամրացնելու յուրահատկություն: Այն պարունակում է մեծ քանակությամբ հանքանյութեր, մասնավորապես կալիցում, ինչը ամենաանհրաժեշտ տարրերից է ամուր ոսկորներ ձևավորելու համար:

Բանան

Բանանը հարուստ է ֆոսֆորով, մանգանով և մագնեիզումով, որոնք շատ արդյունավետ են ոսկրային հիվանդությունների, մասնավորապես օստեոպրոզի պարագայում: Բանանում պարունակող վիտամինները նույնպես նպաստում են ոսկորների ամրությանը:

Քնջութ

Այս համեմունքը նույնպես պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում,մանգան և կալցիում: Այն հատկապես օգտակար է կալիցումի պակաս ունեցողների համար: Քնջութի ձեթը , հիանալի փոխարինող է ձիթապտղի ձեթին, այն նպաստում է օստեոպրոզի դեպքում, խոչընդոտելով հիվանդության զարգացումը: