Երեկվանից մեկնարկած հանրային հետքարքրությունն իմ և ընկերներիս վերջին համեստ երաժշտական գործունեության հանդեպ չի դադարում:
Անչափ շնորհակալ եմ բոլոր ջերմ խոսքերի, հավանության, աջակցության, սպասումների և անկեղծության համար:
Հնչեցին նաև եզակի քննադատական կարծիքներ (ըմբռնումով եմ մոտենում' իմ դեպքում դրանք անխուսաելի են):
Անկեղծորեն ցանկանում եմ, որ ինձ միշտ քննադատեն ստեղծարար գործունեության և պրպտուն կենսակերպի համար:

 


Քննադատներին խնդրում եմ միայն չփորձել իմ փոխարեն որոշել, թե ես ինչ պետք է զգամ, ինչպես մտածեմ, ազատ ժամանակ ինչով պետք է զբաղվեմ: Բացի նրանից, որ դա իմ կյանքն է, իմ ազատությունն ու իմ հոգին, ես նաև ձեզանից լավ գիտեմ, թե ինչպես եմ կազմակերպում իմ առօրյան :
Իսկ ստեղծագործական խմբին այս հանրային ջերմությունը միայն ստիպում է այս վերջին օրերին ավելի լավ աշխատել, որպեսզի մեր նվերը Կանանց միամսյակի կապակցությամբ գնահատվի ոչ միայն ըստ փաստի, այլ նաև' ըստ բովանդակության և որակի:
Մնաց 6 օր ...

 

 

Արմեն Աշոտյան