Վերջերս տեղի ունեցավ եվրոպարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումը: Ստացված գումարներից որոշակի մաս հատկացվեց առաջին տեղաբաշխման սպասարկման ծախսերը հոգալու, պետական բյուջեում լրացումներ կատարելու, ինչպես նաև կայունացման ֆոնդը համալրելու նպատակով:


Նման քաղաքականության նպատակը ֆինանսական ոլորտի ռիսկերը նվազեցնելն է:


Այս տեղաբաշխման շնորհիվ երկու տարով երկարաձգվեց պարտատոմսերի մարման ժամկետայնությունը' դառնալով 7,8 տարի: Նվազեց նաև 2020թ. նախատեսված մարման բեռը: Բացի այդ ստացված գումարներից 40 մլրդ դրամ կհատկացվի պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը:


Բացի դրանից ստացված ֆինանսական միջոցներից 95 մլրդ դրամը կհամալրի կայունացման ֆոնդը։

Եվրոպարտատոմսերի թողարկումը նոր երեւույթ է մեր երկրի ֆինանսական շուկայի համար։ Բայց անգամ լինելով նորամուծություն, այն արդեն իսկ հասցրել է նման կարճ ժամանակահատվածում դառնալ կարևոր գործոն' ֆինանսական միջոցների բացը լրացնելու նպատակով:

 

 

 Կարեն Մկոյան