Ռուսաստանն որոշել է միանալ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (AIIB), որի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է Չինաստանին: Այս մասին հայտնել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է, որ երկիրը մասնակցություն կունենա Ենթակառուցվածքային ներդրումների բանկի կապիտալին, Չինաստանում անցկացվող Ասիական տնտեսական ֆորումի ժամանակ ասել է Իգոր Շուվալովը, փոխանցում է lenta.ru-ն:


Նշենք, որ ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը հիմնադրվել է 2014-ին, որի նպատակն է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումը: Բանկի համահիմնադիրների ցուցակը կհրապարակվի մարտի 31-ին:

 

 

Մանո Հովակիմյան