ԱՍՏՎԱԾ, ՀԱՅՐԵՆԻՔ, ԱԶԳ
Ահա երեք գերագույն սրբություններն ու արժեքները, որոնք բոլոր ժամանակներում եղել են ԶՏԱՐՅՈՒՆ հայերի պաշտամունքը։
Մենք ունենք էլի շատ սրբություններ, ինչպես օրինակ ծնողը, զավակը, ընտանիքը, արյունակից հարազատը, անգամ ազնիվ ընկերը։ Սակայն երբ անհրաժեշտություն է զգացվել պաշտպանելու մեր գերագույն սրբություններն, ապա մենք չենք զլացել նույնիսկ զոհաբերել ամեն բան, հանուն նրանց։ Սա բնորոշ է միայն մաքրամաքուր, զտարյուն ազգերին։ Մենք՝ հայերս, լինելով արիացիների նախահայրը, դարեր շարունակ պահպանել և պաշտպանել ենք այս սրբազան դրվածքը, քանի որ գիտակցել ենք դրանց գերագույն նշանակությունը։ Եվ հենց սա է պատճառը, որ յուրաքանչյուր զտարյուն հայ նողկում է օտար և խառնածին երևույթներից։ Այսօր վտանգված են մեր սրբությունները, որի հետևանքով էլ այս արգահատելի վիճակում է հայտնվել մեր երիտասարդությունն ու մեր հասարակությունն ընդհանրապես։

 


Ամենահզոր և անպարտելի մարդը նա է, ով իր հոգում անսահմանորեն հավատարիմ կմնա վերը նշված գերագույն սրբություններին։
Աստված, Հայրենիք, Ազգ - սրանիցից վեր գոյություն չունի ոչ մի սրբություն։ Միայն նրանք կարող են հավատարիմ մնալ այս սրբություններին, ովքեր հոգով կատարյալ ազատ մարդիկ են, ովքեր երբեք չեն հանդուրժում որևէ բռնապետություն, ովքեր Հայկ Նահապետի օրինակով անհաշտ պայքարի են դուրս գալիս թշնամու դեմ՝ նրան հաստատ ոչնչացնելու միտումով։
Մի խոսքով, ազատ հայը, դա հենց սրբազան հայն է, զտարյուն հայը։

 

 

Հրանտ Ավետիսյան