Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների նման բազմակողմանի և ջերմ լինելը, առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ. Չինաստանը Հայաստանից ,մեղմ ասած բավականին հեռու է, Հայաստանի շուկան Չինաստանի համար շատ փոքր է, որ տնտեսական շահագրգռվածություն ստեղծի, իսկ որն է պատճառը, որ Չինաստանը նման ջերմ ընդունելության է արժանացնում ՀՀ նախագահին և այդքան ջերմ հռչակագիր ստորագրում Հայաստանի Հանրապետության հետ? : Իհարկե Հայաստանի Հանրապետության համար շահեկան է ՉԺՀ հետ նման բազմապրոֆիլ բարեկամական հարաբերությունների փաստաթղթավոր հաստատումը, ոչ միայն որպես հսկայական շուկա: Հայաստանի Հանրապետության գլխավոր արժեքը չինական կողմի համար հանդիսանում է թուրքական ազգ չհանդիսացող էթնիկ կազմով պետություն լինելը: Չինաստանում կան մոտ 40 մլն ույղուր'թուրք, որոնք անջատողական տրամադրված տարրեր են Չինաստանի ներսում, իսլամիստ ահաբեկչության պարարտ հող և 5-րդ շարասյուն, իսկ, որ ամենակարևորը'թուրքական ազդեցության գործակալներ և 5-րդ շարասյուն, որոնք թուրքիայի երազած Մեծ Թուրանի ստեղծման երևակայական պլաններում մեծ դեր պետք է ունենան: Այսպիսով Չինաստանում քաջ գիտակցում են, որ պլանավորված Թուրանի տարածքում միակ ոչ թուրքական էթնիկ կազմ ունեցող, թուրքիայի հետ ոչ բարեկամ, թուրանի ճանապարհին ֆիզիկական խոչընդոտ հանդիսացող պետությունը դա ՀՀ ն է: Իրենց սպառնացող վտանգը մարդիկ ցանկանում են կանխել իրենց սահմաններից մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա: Շահերը համընկնում են :

 

 

Տիգրան Մկրտչյան