Լայք,լայք,լայք...21-րդ դարի հիվանդություն...
Լայք, լայք, լայք…այսօր այս բառը այնքան հարազատ է դարձել մեզ, այնքան է ընդգրկվել մեր առօրյա բառապաշարում, որ չենք էլ նկատում, թե օրվա մեջ քանի անգամ ենք արտասանում այն:
Այնքան ենք տարվել լայք գործողությամբ, որ դրա տակ սկսել ենք հասկանալ գրեթե ամեն ինչ:

 

 

Ամեն ինչ այնքան ծայրահեղ է, որ մարդիկ սկսել են լայքերի քանակով որոշել իրենց կայացման աստիճանը այս կյանքում: Սիրած մարդու հետ խոսելու փոխարեն լայքում են նրա նկարը կամ ստատուսը, իսկ երբ որ կռվում կամ բաժանվում են , չէն լայքում ցույց տալով որ նեղացել են : Հավաքած լայքերով են փորձում որոշել թե դիմացինը իրենց սիրում է , թե' ոչ…

 

 

Հայկ Հարությունյան