«Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության զինյալների թիրախ են դարձել անգամ նրանց վերահսկողության ներքո գտնվող տարածքներում աշխատող ուսուցիչները:
Օրերս ԻՊ-ի մայրաքաղաք հռչակված Սիրիայի ալ-Ռակկա քաղաքում իսլամականները հրապարակային մտրակման են ենթարկել 5 ուսուցչի, ովքեր գաղտնի դասընթացներ են անցկացրել, որոնք հավանության արժանացված չեն եղել ԻՊ-ի կողմից: Ի դեպ, իսլամականները բավականին խիստ վերահսկողություն են սահմանել կրթական գործընթացի նկատմամբ:

 

 


Որպեսզի վերոնշյալ պատիժն ավելի ազդեցիկ լինի, իսլամականներն այն իրականացրել են առավել զանգվածային պայմաններում՝ անգամ բազմաթիվ երեխաների մասնակցությամբ, ավելին՝ միայն մտրակելով և հրապարակային նվաստացմամբ չեն սահմանափակվել, այլ ստիպել են, որ ուսուցիչները նաև հավաքարարի աշխատանքով զբաղվեն:

 

 

Արմեն Պետրոսյան