Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում, ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն, 2015-ի հունվար-փետրվարին բարձրացել է 11 տոկոսով եւ կազմել 173,8 հազար դրամ, մասնավոր հատվածում' 199,7 հազար դրամ, աճելով 7,4 տոկոսով, պետականում' 155,8 հազար դրամ, աճելով 14 տոկոսով։ Միայն փետրվար ամսվա արդյունքներով, միջին աշխատավարձը կազմել է 174 հազար դրամ, մանսավոր հատվածում' 200 հազար դրամ, պետականում' 156 հազար դրամ:
Անահիտ Գրիգորյան