Անհրաժեշտ է իր մեջ զարգացնել մարդկանց և առարկաների հետ ըստ նրանց առանձնահատկության վարվելու որակ, թույլ տալ յուրաքանչյուրին գործելու ըստ իր արժեքների և նշանակության:


Յուրաքանչյուր հակում, որին կուրորեն հետևում ենք, խանգարում է տեսնել շրջապատող աշխարհը ճշմարիտ լույսի տակ: Հետևելով հակումներին' մենք շրջապատի մեջ ենք ներխուժում, փոխանակ բացվելու նրան, զգալու, ճանաչելու նրա արժեքները:


Հանգստությամբ պետք է ընդունել ուրախությունը և վիշտը: Այդ դեպքում մարդը չի կորցնում իրեն' գտնվելով դրանց մեջ: Եվ այնժամ կսկսի հասկանալ դրանք:


«Ես»-ը պետք է ճանաչի ուրախությունը և նրա միջոցով' առարկայի էությունը: Մեզ համար ուրախությունը պետք է ծառայի միայն որպես ազդարար, հաղորդի այն մասին միայն, որ այդ առարկայի մեջ թաքնված է հատկություն, որն ուրախություն կարող է պարգևել մարդուն: Այդ հատկությունն էլ մենք պետք է ճանաչենք:


Պետք է թույլ տալ ուրախությանը և տխրությանը լինել իր օրգանները, որոնց միջոցով առարկաները մեզ կհայտնեն, թե ինչպիսին է իրենց սեփական էությունը: Այդ դեպքում ուրախությունը և տխրությունը պարզ զգացողություններից վեր են ածվում զգայության այնպիսի օրգանների, որոնց միջոցով ընկալվում է արտաքին աշխարհը: