Պաշտոնական այցով Քուվեյթուի Պետությունում գտնվող կառավարության ղեկավարը հանդիպել է նաև «Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի» գլխավոր տնօրենի տեղակալ Հիշամ Իբրահիմ Ալ-Ուաքայանին: Հանդիպման ժամանակ քննարկվել է քուվեյթյան հիմնադրամի կողմից Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացման հնարավորություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

 


Զրույցի ժամանակ Հիշամ Իբրահիմ Ալ-Ուաքայանը նշել է, որ քուվեյթյան հիմնադրամը շահագրգիռ է Հայաստանում խոշոր ներդրումներ իրականացնելու գործում և պատրաստակամություն է հայտնել քննարկելու տարբեր մեծածավալ նախագծեր՝ դրանք կյանքի կոչելու համար, անդրադառնալով ենթակառուցվածքներին, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին: Նա նշել է նաև, որ հիմնադրամը ՀՀ-ում մի շարք ծրագրեր է իրականացնում միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) շրջանակում և այսուհետ ևս կշարունակի աջակցել ՀՀ-ի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչմանը:
Հովիկ աբրահամյանն էլ իր հերթին հավելել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է և անելու է ամեն ինչ երկու պետությունների համագործակցության զարգացման համար:

 

 

 

Դավիթ Առաքելյան