Չգիտես զարմանաս, թե՞ զայրանաս այն մարդկանց վրա, որոնք իրենց կեղծ հայրենասիրությամբ գտնում են, որ Ազգային օլիմպիական կոմիտեի որոշումը Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական մարզական խաղերին մասնակցելու վերաբերյալ սխալ է:


Մտագարության հասնող ու տարօրինակ, անհեթեթ պատճառաբանություններով փորձում են ապացուցել, որ մեր հավաքականը չպետք է մասնակցի այդ մարզական խաղերին:


Մենք թուրք չենք, մենք հետամնաց չենք, մենք առաջադեմ պետություն ու հասարակություն ենք և պետք է անպայման մասնակցենք առաջին Եվրոպական մարզական խաղերին: Մենք պետք է ցույց տանք, որ անկախ սահմանային լարված իրավիճակին, անկախ ալիևյան ռազմատենչ քաղաքականությանը, մենք պատրաստ ենք երկխոսության, միջպետական, մարզական շփումներին, առավել ևս Եվրոպական համագործակցության շրջանակներում: Հերոսությունն ու հայրենասիրությունը դա է և ոչ թե հակառակը…Իսկ մեր մարզիկները, մեր թիմերը համարենք, որ դեսանտ են' իջեցված մեր թշնամի երկրի մայրաքաղաքում, և նրանք պետք է հաղթեն, և անպայման հնչեցնեն մեր հիմնն ու բարձրացնեն մեր դրոշը:


Լրատվամիջոցները նման ոչ կառուցողական ու կեղծ հայրենասիրական գրառումների փոխարեն, պետք է այդ մասին խոսեն, պետք է ոգևորեն մեր մարզիկներին և ամբողջ աշխարհին' հատկապես եվրոպական կառույցներին ցույց տան մեր առավելությունները, մեր առաջադիմական, կառուցողական, հանդուրժող լինելն ի տարբերություն թուրք ազերիների…

 

 

Ռոբերտ Մելքոնյան