Հայտնի է, որ կյանքի գրեթե բոլոր հանգամանքների համար աստղագուշակներ են կազմվում: Կա նաև այնպիսի աստղագուշակ, որը որոշում է հիվանդությունների հանդեպ հակումը: Բնականաբար, դրան պետք չէ վերաբերվել որպես ախտորոշման, բայց ձեր օրգանիզմի հանդեպ հավելյալ ուշադրությունը չէր խանգարի:


ԽՈՅ


Անտրտունջ և եռանդուն Խոյերը երկու թույլ օղակ ունեն՝ նյարդային համակարգը և գլուխը: Հակում ունեն սուրշնչառական հիվանդությունների (հայմորիտ, օտիտ), նևրալգիայի, նյարդային ջղաձգությունների հանդեպ: Խոյերն ի վիճակի են անմնացորդ տրվել աշխատանքին, բայց ուժերը վերականգնել չեն կարողանում: Գերլարումը սպառնում է վերածվել նյարդային հյուծվածության: Բայց ողջամիտ կենսակերպի դեպքում Խոյերը կարող են երկար ժամանակ պահպանել իրենց երիտասարդությունը և առողջությունը: Մթերքներից խոյերին հատկապես օգտակար են ձուկը, պանիրը, կաթնաշոռը, բանանը, չամիչը, ձուն, հունական ընկույզը:

 

ՑՈՒԼ

 

Բնական առողջությամբ չի փայլում: Բայց համբերատար է: Ցուլերի թույլ տեղը կոկորդն է: Ցուլերը գիրանալու հակում ունեն, հակված են նաև ճարպակալման և շաքարախտի: Պետք է հետևել սննդակարգին և ակտիվ կենսակերպ վարել: Օգտագործել ավելի շատ կաթնամթերք, բանջարեղեն (բազուկ, գազար, ցանկացած տեսակի կաղամբ), մրգերից՝ սերկևիլ, դեղձ, սալոր:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

 

Հակված են վեգետաանոթային դիստոնիայի, միգրենի, ալերգիայի, ինչպես նաև նյարդային հողի վրա առաջացած ալերգիկ երևույթների: Ուժեղացրեք իմունիտետը, սովորեք ռելաքսացիայի եղանակները: Երկվորյակները կարող են վստահել իրենց օրգանիզմին՝ եթե այն ինչ-որ բան է պահանջում, դա միայն նրան կօգնի: Բայց պետք է խուսափել կծու սննդից և ալերգածին մթերքներից (ձու, ցիտրուսային մրգեր և այլն): Օգտակար են ընկույզի տարատեսակները, նաև՝ ցանկացած սննդի հետ հանքային ջուր խմելը:

 

ԽԵՑԳԵՏԻՆ

 

Ունի գիրանալու հակում, ընդ որում չի սիրում ֆիզկուլտուրան: Խեցգետինը ծանր է տանում հիվանդ վիճակը: Այդ պատճառով նրանց հիվանդությունների ընթացքը սովորաբար երկարատև է և հոգնեցուցիչ, իսկ ապաքինումը՝ դժվար: Խորհուրդ՝ խուսափեք չափազանց երկար պառկելուց: Օգտակար են մաքուր օդում զբոսնելը, հեծանվավազքը, լողը: Սննդի հարցում Խեցգետինը հաճախ քմահաճ է: Չի կարելի նրան ստիպել, որ սննդակարգ պահի: Կսկսի տրտնջալ, և դա ոչ մի արդյունք չի ունենա: Մթերքներից խորհուրդ են տրվում բաց գույնի միսը (հավի կամ խոզի ոչ յուղոտ միսը), եփած բանջարեղենը, ձուկը, ծովամթերքը: Թարմ բանջարեղեն և թթու մրգեր չարժե ուտել:  

 

 

Շարունակությունը՝ այստեղ