Անդրանիկն առաջին անգամ ամուսնացել է 17 տարեկանում, ինչպես ինքն էր ասում՝ «շատ սիրուն օրիորդի մը հետ»։ Մեկ տարի անց` ծննդաբերության ժամանակ, կինը մահանում է՝ լույս աշխարհ բերելով տղա երեխա։ Մի քանի շաբաթ անց մահանում է նաեւ նորածինը։

1916-ին, Թիֆլիսում, Անդրանիկը ներկա է գտնվում Վահան Փափազյանի հարսանիքին, որտեղ տեսնում ու հավանում է մի երիտասարդ օրիորդի։ Մինչև առաջարկություն անելը նա խորհրդակցում է Հովհաննես Թումանյանի հետ, որից հետո որոշում է դիմել օրիորդին։ Թեեւ ստանում է վերջինիս համաձայնությունը, այնուամենայնիվ գործն ամուսնության չի հասնում։ Անձնական կյանքի անցնելու համար ժամանակ չկար․ կովկասյան ճակատում մարտեր էին ընթանում։

 


Հերոսը երկրորդ անգամ ամուսնացել է 1921 թվականին Փարիզում, Նվարդ Քյուրքչյանի հետ։ Անդրանիկի կենսագիր Անդրանիկ Չելեպյանը գրում է․ «Հերոսին քույրը՝ Նազելին, Վառնա, Պուլկարիա կը բնակեր։ Անդրանիկ իրեն կգրէ, թէ կ՛ուզէ ամուսնանալ։ Նազելին իրեն կը յանձնարարէ Ֆիլիպէ, Պուլկարիա, բնակող Օր․ Նուարդ Քիւրքճեանը։ Նազելին Նուարդին նկարը կը ղրկէ եղբօրը, որ կը հաւնի եւ իր հաւանութիւնը կու տայ․․․»։ Ամուսնության արարողությունը տեղի ունեցավ Փարիզում։ Պսակի «քավորը» Պողոս Նուբար փաշան էր։ Երկրորդ կնոջից Անդրանիկը երեխաներ չունեցավ։


ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
1921 թ․, Փարիզ։ Նվարդից ձախ՝ Պողոս Նուբար փաշան է, Անդրանիկից աջ՝ Նազելի Օզանյանը։






Հայե՛ր, գիտե՞ք, որ