Հաշմանդամության մասին շատ են խոսել ու խոսում: Իհարկե այստեղ բավականին աշխատանքներ կատարվել են, սակայն եթե համեմատենք այն երկրներում նույն ոլորտի ունեցած ձեռքբերումների հետ, որոնց հետ սովորաբար մենք սիրով փորձում ենք ոտք մեկնել, պարզվում է, որ մեզ մոտ ոլորտը բավականին խնդրահարույց է, իսկ մեր պետության վարած քաղաքականությունն այս առումով իր ողջ ազատականությամբ հանդերձ, բավականին հետադիմական: Խոսքն ամենևին էլ թեքհարթակները չեն, որոնք երբեմն վաթսուն աստիճան թեկուքյան են կառուցվոում ու նմանվում են ամերիկյան ուրախ զառիթափների, քանի որ հաշմանդամությունն Հայաստանում միայն թեքհարթակի կարրիք ունեցողները չեն: Թերևս գլխավոր և խնդիրներ ծնող գործոնն այն է, որ այս «խավի» ներկայացուցիչներին տարբեր օրենքներ անբացատրելի պատճառներով շրջանցում են, մինչդեռ օրենքն հավասար է բոլորի համար:


Հայրենքը բոլորինն է, ինչպես հաշմանդամներինը, այնպես էլ ոչ հաշմանդամինը: ուստի պետք է հավասար հնարավորություններ ստեղծել, որպեսզի հաշմանդամները կարողանան ծառայել հայրենիքին, ուժերի ներածին չափով, իսկ դրա համար պետք է նրանք ազատ ելումուտ ունենան պետական ու ոչ-պետական բոլոր հարթակներում ու կարողանան նաև զբաղեցնել պաշտոններ: Չպետք է մոռանալ նաև, որ մեր երկրին անհրաժեշտ են «ուղեղներ», իսկ յուրահատուկ ֆիզիկական կարողություններով մարդկանց մոտ որպես կանոն ավելի լավ զարգացած է միտքը : Նրանք ունեն բավական ժամանակ, մտավոր աշխատանք ծավալելու համար, ուրեմն հարկ է ներառել ներանց մեր երկրի գիտական ոլորտ: Ի վերջո հիշենք, որ ԱՄՆ նախագահ Ֆ. Դ. Ռուզվելտը ևս ուներ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ, սակայն դա չէր խանգարում նրան լինել երկրի նախագահ:

 

 

Սուրեն Ավդալյան