- Ինչի՞ն հավատալ, - հաճախ հարցնում են Խէին:
- Միայն լավին! - անփոփոխ պատասխանում է նա:
-Ամեն լավ բանի՞ն, - ժպտալով պատասխանին, հրաժեշտ տվեցին: - Ամենայն բարիք!
Իմաստունը սովորաբար լրջորեն հակառակվում էր:
- Դուք ուզում եք ամեն ինչ թողնել ի՞նձ: Այդպես էլ չվերցնելով ոչինչ Ձեզ եւ աշխարհի համա՞ր: Գրավեք գոնե չնչին մի մասը!
Միայն այս խոսքերը լսելի եղան հեռացող զրուցակցից, որը հետո ասում էր, որ եղել է "խենթ" իմաստունի մոտ: Խէն' խորը շունչ քաշելով եւ ձեռքերը դեպի երկինք բարձրացնելով ասաց : ‹‹Շատ քչերը չեն էլ ցանկանում նույնիսկ հավատալ լավին, առավել ևս դառնալ լավը... Ինչպե՞ս այս դեպքում հավատալ բարուն:

 


Մեկն էլ չբավարարվելով իմաստունի պատասխանից շնորհակալություն հայտնեց այդ խորհրդի համար և ասաց.
-Բայց նրան բոլորը հավատում են... չարիք գործելով:Ինչպե՞ս ես դու մտածում: Ինչո՞ւ:
Խեն հետաքրքրությամբ նայեց նրան:
-Գիտես, ես երեք պատմություն գիտեմ դրա վերաբերյալ:Ես կարող եմ պատմել դրանք, եթե իհարկե դու ժամանակ ունես լսելու, այնուհետև դու կընտրես այն տարբերակը, որը առավել հոգեհարազատ է քեզ:
Նա համաձայնեց:
-Առաջին պատմության մեջ ասվում է, որ սկզբում միայն բարին էր, բայց նա հետո ուզեց էլի ինչ-որ մի բան, իսկ այդ ինչ -որ այլ բանը, եթե շուրջդ միայն լավն է, կարող է լինել նրանից տարբերվող մի բան: Այսինքն չարիքը:
Եվ այդպես ամեն ինչ փչացավ, և օրեցօր ավելի վատացավ:

 


Խէն մի պահ կանգ առավ:
-Երկրորդ պատմությունն էլ այսպիսին է, որ ի սկզբանե ամեն ինչ չարի ձեռքում էր, իսկ հետո բարիք անելու համար ոչինչ չ էր մնացել: Դա այդքան էլ հեշտ չի և ոչ մի կերպ չի ստացվում:
Իմաստունը լռեց:
-Իսկ երրորդ պատմությունը,-հիշեցրեց նրան զրուցակիցը, որին, երևի, ոչ մի տարբերակը ձեռք չէր տալիս:
-Երրորդն էլ այն մասին էր, որ բարին և չարը սիամական երկորյակներ են՝ մեջքով իրար կպած: Այն ինչը մեկի համար եթե դա բարի էր, մյուսի համար չարիք էր դառնում,-վերջացրեց Խէն:
Զրուցակիցը նույնպես լռեց:
Այնուհետև Խէն հարցրեց.
-Եվ հիմա ո՞ր տարբերակն է քեզ ավելի հոգեհարազատ: Ռիսկի եմ դիմում առաջարկել' ոչ մեկը:
Մարդն հաստատեց:
-Այդպես էլ կա:
-Իսկ, ո՞րի մեջ ես ապրում դու:

 


Մարդը նայեց իմաստունին և գլուխը խոնարհեց: Նա հասկացավ, որ դա էր իմաստունի պատասխանը իր հարցին. «Ինչո՞ւ են մարդիկ հավատում բարուն՝ չարիք գործելով»:
«Մարդիկ,- ասում էր Խէն,- հավատալով անհնարինին կյանք են տալիս նրան: Հեռանալով, թողնում են նրան, որ իրենց ետևից գա: Բայց բոլորը ուզում են դրա դիմաց ինչ -որ բան ստանալ, այդ դեպքում հավատալով բարուն, այն արդեն պարգև է նրանց համար: Սակայն քիչ հավատալով հրաշքների իրականացմանը, պետք է ապրել բարուն հավատալով, դառնալով բարի և նաև տարածել բարություն: Ցավոք, ավելի հեշտ է հավատալ անհնարինին, քան ստեղծել այն...»:
Ալեքսանդր Բելլից

Ուիլյամ Բլեյք "Պապի Սիմոնականությունը"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան