Այն ամենը, ինչ ինձ հարկավոր է` չլինել միայնակ: Իմ ինչին են պետք այս սուպերմոդելներն ու դերասանուհիները, սատանան նրանց հետ, տվեք ամենասովորական կնոջը, միայն թե լինի մեկը, ում մոտ պիտի վերադառնամ գործից հետո, ում հետ կծիծաղենք և ում հետ լաց կլինենք:



Գրողը տանի, ախր ես նրան ձեռքերիս վրա կտանեմ, երբեք մատով չեմ դիպչի, ոչ թե ուրիշների նման: Թող միայն հնարավորություն տրվի, գոնե մի հնարավորություն, և ես կապացուցեմ, որ կարող եմ լինել ամենահոգատար ու սիրող ամուսինն աշխարհում` ցանկացած աղջկա երազանքը…

ԴԵՆՆԻ ԿԻՆԳ
«Մարդասպանի օրագիրը» գրքից




Հովիկ Չարխչյան