24 ԺԱՄ ԵՎ 24 ՏԱՐԻ
Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում ու մի երկրում, որտեղ ու երբ անհնար է կանխատեսել, թե ինչ է լինելու 24 ժամ անց: Թերևս կարելի է հստակ ասել, որ 24 ժամ անց մարտի մեկն է լինելու և ամենայն հավանությամբ Հայատանում այդ օրը որևե բան չի պատահելու և չի էլ փոխվելու: Իշխանության, չիշխանության և ընդդիմութան միավորված ուժերով մեր նորագույն պատմության ամենահեղափոխական օրվա խորհուրդը բարեհաջող կերպով թաղված է քաղաքական դեմագոգիայի, էժան գործարքների և մանկամիտ ցնորքների ճահիճում: Ո`չ ապրիլի 24-ը, ո`չ մայիսը 28-ը և ո`չ էլ այլ մի օր ոտքի չի հանելու ջրի պես արդարությանը կարոտ մեր ժողովրդին:



Համարձակվում եմ ենթադրել, որ եթե որևե լուրջ քաղաքացիական պորտկում տեղի չունենա առաջիկա 24 ժամում, ապա ոչ մի բան չի փոխվելու մեր երկրում առնվազն երեք տարի: Ռուսաստանյան ճիրանների թուլացումը ավելի քան հավանական է, սակայն ազատությունն ու անկախությունը դրսից կամ վերևից չեն ընկնում, ինչպես բոլորս համոզվեցինք անցած 24 տարում: Սպասենք ևս 24 ժամ: Ես անձամբ սպասելու եմ ձեզ Ազատության հրապարակում:




Տիգրան Խզմալյան