Օժիտ. Ունեցվածքի ցուցադրու՞մ, սկեսուրին «զարմացնելու և լռեցնելու» միջո՞ց, կամ գուցե զավակի բարօրությունը ապահովելու ծնողի մտահոգությու՞ն... Որտեղի՞ց են գալիս օժիտի արմատները, ո՞րն է դրա իմաստը, կամ ի՞նչ է «օժիտը» մեր օրերում: Նախ, եկեք պարզենք, թե որտեղից է գալիս օժիտ տալու ավանդույթը:


Եթե վերադառնանք հեռավոր անցյալ, ապա կտեսնենք, որ օժիտի նման երևույթներ այնտեղ էլ կան: Կար մի ժամանակաշրջան, երբ օժիտ տալիս էին ոչ թե աղջկա ծնողները, այլ, ընդհակառակը, տղայի ծնողները որոշակի գումարի կամ որևէ իրի տեսքով գլխագին էին տալիս աղջկա հորը: Հարսի «գնման¦ երևույթը շատ տարածված և օրինաչափ էր համարվում այդ ժամանակաշրջանում: Ժամանակի ընթացքում, երբ սոցիալ-տնտեսական պայմանների ազդեցության տակ նահապետական ընտանիքը սկսել է տարալուծվել ու վերածվել անհատականի, ընտանիքի հայրը այլևս չէր կարող տնօրինել աղջկա համար տրված գումարը. աղջիկն էր տեր իր անձի համար տրված գումարին և, այն համարելով անձնական սեփականություն, տանում էր իր հետ:


Բուն օժիտի գաղափարը սա կարելի է համարել, որը տարբեր շրջաններում տարբեր կերպ է զարգացել. մի տեղ պահպանվել է և՛ գլխագինը, և՛ օժիտը, մեկ այլ վայրում կա միայն աղջկա ծնողների կողմից տրվելիք օժիտը:


Նախկինում բավական երկար ժամանակ էր հատկացվում օժիտի պատրաստմանը: Այդ էր պատճառը, որ զույգերը նշանված էին լինում մինչև մեկ տարի: Դա բավական ժամանակահատված էր օժիտ պատրաստելու համար:


Հարսի օժիտը բերում էին հարսանիքից 3-20 օր հետո, անգամ՝ ամիսներ անց: Այսօր չկա որոշակի ժամանակաշրջան. տանում են, երբ պատրաստ է լինում՝ երբեմն հարմարեցնելով որևէ առիթի հետ: 


Շարունակությունը՝ այստեղ