Հեյդարի վաստակ իլհամի վաստակուհի լեյլայի հիմար ցուցահանդեսի առջև Ստամբուլում դրված արգելքը ունի խորքային պատճառ: Պաշտոնապես ասվել է ,որ ցուցահանդեսն արգելվել է հակահայկական բնույթի համար: Առաջին հայացքից տարօրինակ է թվում. .թուրքիան ուր, հակահայկականության մերժումն ուր: Ի տարբերություն ադրբեջանի, թուրքիան կայացած պետություն է և իր նպատակի մեծ մասին հասել է'Արևմտյան Հայաստանի տերերին 'հայերին գրեթե բնաջնջել կամ տեղահան է արել, այսինքն'չեղած տեղից երկրի փաստացի տնօրինող է դարձել:

 

 

 

Փաստ է, որ թուրքիան կայացած պետություն է'իր ավանդույթներով: Հարյուր տարի է անպատիժ է մնացել իր կատարած ոճիրի համար, այլ հարց է, որ չպետք է թողնենք, որ մարսի իր արածը: Թուրքիայի հետ համեմատած, ազիկստանը ,որպես պետություն նոր է ուզում կայանալ և դրանով է պայմանավորված նրա բացահայտ հակահայ երանգները: Կայացած թուրքիան խորամանկ և ծածուկ է հակահայկական գործունեություն ծավալում, իսկ կաթնակեր ադրբեջանը'երեխավայել բացահայտ և հիմար մեթոդներով: Երկուսի քթերից էլ բերել է պետք: Ուղակի չէի մտածում, որ թուրքական խորամանկությունը կարող է խայտառակել իր մուրազի վրա փոքր եղբորը:

 

 

 

Տիգրան Մկրտչյան