Հազը բուժելու համար խորհուրդ են տրվում հետևյալ ժողովրդական միջոցները:


Շաղգամի հյութը եռացնել, ավելացնել մեղր, խառնել և խմել: Լավ է օգնում կրծքավանդակի ցավերի և հազի դեպքում:


2 ճաշի գդալ կարագը, 2 ձվի դեղնուցը, 1 թեյի գդալ ցորենի ալյուրը և 2 թեյի գդալ անարատ մեղրը խառնել: Օրվա ընթացքում ժամը մեկ ընդունել 1-ական թեյի գդալ:


Սև հաղարջի հյութը քամել, ավելացնել մեղր (քանակը' ըստ ցանկության): Խմել օրը 3 անգամ' կեսական բաժակ:


10 գլուխ սոխը, 1 գլուխ սխտորը կտորների բաժանել, ավելացնել եռացող կաթին: Թողնել եռա, մինչև սոխն ու սխտորը փափկեն: Այնուհետև մի քիչ մեղր և դաղձի հյութ ավելացնել: Օրվա ընթացքում խմել ժամը մեկ' 1-ական գդալ:


Խառնել կաթն ու ամսական բողկի հյութը' 1:1-ի հարաբերությամբ: Խմել օրը 6 անգամ' 1-ական ճաշի գդալ:


100 մլ ամսական բողկի և նույնքան գազարի հյութերը, 1 ճաշի գդալ մեղրը խառնել, մինչև մեղրը լավ լուծվի: Օրվա ընթացքում ժամը մեկ ընդունել (1-ական ճաշի գդալ):