Փաստորեն տարին ոչ միայն արժևորվեց պոռնոյի 50 երանգներով ,այլ նաև ֆիլմ Ստիվեն Հոկինգի մասին: Ֆիլմը ողջ ընթացքում կարողացավ պահել փշաքաղված ,սպասողական և լարված վիճակում : Էդի Ռեդմոնի խաղը ապշեցրեց,Թշվառները ֆիլմի «պատանուց» այսպիսի մեծ դերասանի հասնել նրանից այսքան արագ չէի սպասում : Ֆելիսիտի Ջոնսի ժպիտը ... Ողջ ֆիլմի ընթացքում սպասում էի այդ ժպիտին,այդքան նուրբ,քնքուշ, սիրառատ և պարզ,որ նույնիսկ ֆիլմի մեջ փոքրիկ բացթողումները ծածկում էր :
Ջեյմս Մարշը նկարահանեց շատ խորիմաստ, պայծառ և դրամատիկ,փիլիսոփայական և իրական ֆիլմ ,ստիպելով ուրախանալ ֆիլմի պայծառ պահերին ,և հուզվել տխուր պահերին դերասանների հետ միասին : Իսկ երաժշտության մասին խոսալն ավելորդ է , ընտիր երաժշտություն :
There should be no boundaries to human endeavour. However bad life may seem ,there is always something you can do,and succeed at.While there is life,there is hope.
- The Theory of Everything.
Հ.Գ. Ովքեր ասում էին ,որ այս տարի շատ թույլ ֆիլմեր են հիասթափեցնեմ : Մերսի ռեժիսյորներին անգլիագի մեծանուն դերասաններ Տյուրինգի և Հոկինգի մասին ֆիլմերի համար,ինչպես նաև Boyhood ֆիլմի ,որը միակն է իր ոճի մեջ :
Արտո Սարգսյան