Սիրելի Վարպետին ժողովուրդը ծնեց մաքառման գնով, Արաբկիրում' Արևմտյան Հայաստանում, ծնեց ժամանակին, որպեսզի նրա միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը:


Վահագն Դավթյանը մեծ գրականագետ էր, փայլուն բանասեր ու թարգմանիչ, հայ ժողովրդի պատմության լավագույն գիտակ, հասարակական մեծ գործիչ:


Մեծ մարդու կորուստը սովորական մահկանացուի կորուստ չէ, մեծ մարդու մահով ազգն է որբանում, որովհետև կյանքով իմաստնացած և կյանքը իմաստնացրած' նա թերևս հեշտությամբ է հեռանում աշխարհից: Այս դեպքում նրա մահն էլ է իմաստավորվում, որովհետև ակամա ազատագրվում է աշխարհի մեծ ցավերից ու հոգսերից, որ կրում է իր հոգում, բայց մենք ենք աղքատանում, որովհետև ակամա նա դեռ շատ ու շատ բան կարող էր անել մեզ համար… Բայց դեռ Վահագն Դավթյանը անշուշտ անում է նաև մահվանից հետո…Բանաստեղծը բանաստեղծ է մնում նաև կյանքի հատվելուց հետո էլ, ապրում մեր հոգում, մեր մտքերում…


Նա մեծ բանաստեղծ էր, լայն մասշտաբով դիտած' իր սերնդի մեծերից մեկը: Իսկ Մեծերը չեն մահանում, Մեծերը ձուլվում են մարդկանց հոգիներին, մտնում մարդկանց սրտերը' սերնդե –սերունդ հարատևելու անխախտությամբ:


Բարի հավերժություն քեզ Վարպետ…

 

 

Ռոբերտ Մելքոնյան