Փետրվարի 14-ին Ֆրանսիայի Մենտոնա քաղաքում մեկնարկել է Կիտրոնի 82-րդ փառատոնը, որը կշարունակվի մինչև մարտի 4-ը։ 1930-ականների սկզբին քաղաքում կիտրոններով էին զարդարում ընդամենը մի քանի ծառ, իսկ այսօր այստեղ անցկացվում է խոշոր կառնավալ, որը գրավում է ավելի քան 200.000 տուրիստ՝ ամբողջ աշխարհից։
Կիտրոնը Մենտոնա քաղաքի խորհրդանիշն է, որն այդ բույսի աշխարհի խոշորագույն արտադրողն է։ Քաղաքի մեղմ կլիման թույլ է տալիս տարեկան 3 անգամ բերքահավաք կազմակերպել։ Փառատոնով բացվում է բերքահավաքի սեզոնը։
Յուրաքանչյուր տարի կազմակերպիչներն ընտրում են մեկ թեմա, այս տարի այն եղել է Չինաստանը։ Որոշ ստեղծագործությունների համար պահանջվում է տասնյակ տոննա կիտրոն։ Ընդհանուր առմամբ, փառատոնի անցկացման համար պահանջվում է մոտ 200 տոննա կիտրոն, նարինջ և գրեյպֆրուտ։