Կրիստիան Մենսան 17 տարեկան է և ապրում է Չեխիայում: Օգտագործելով ամենասովորական առարկաները՝ նա իր աշխատանքներին նոր կյանք և իմաստ է տալիս: Դեռ մանկուց Կրիստիանը հիացած էր նրանով, թե ինչքան տարբեր իմաստներ կարող են ներկայացնել իրար միացված առարկաները: Նրա նպատակն է մարդկանց ստիպել սովորական իրերին այլ տեսանկյունից նայել: