ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի շնորհավորանքը Սերժ Սարգսյանի երկու ենթատեքստ ունի: Առաջին՝ հուշում, որ Հայաստանը ջանքեր գործադրի հեռանալու Ռուսաստանից և հայտնվելու Արևմուտքի գրկում: Ռուսաստանի ֆորպոստի կարգավիճակից հեռացումը լավ գաղափար է, բայց արդյո՞ք Պուտին հոպարը կթողնի՞, որ Հայաստանի կտրվի պորտալարից: Բա էլ ու՞մ պիտի թիրախ դարձնի Ռուսաստանը, ու՞մ ազգային շահերն է ծախելու ախպեր թուրքերին ու ազերիներին... Մյուս ենթատեքստը՝ համաձայնությունը հրաժարվելու Ղարաբաղի հիմնախնդրից: Սա էլ բխում է հայաստանյան վարչախմբի շահերից, էլ գլուխ չեն ցավեցնի, էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին անընդհատ չեն ընդունի, հյուրասիրի, անգամ չիշիկ անելու տանի... Բայց էս դեպքում էլ մերոնք կզրկվեն բանակցային շոուներից: Օբամայի շնորհավորանքը նաև մեսիջ է նրանց, ովքեր պնդում են, թե Րաֆֆի Հովհաննիսյանը գործում է Արևմուտքի ու մասոնների թելադրանքով... Այ, սա է ամերիկյան դիվանագիտությունը... Թե չէ նստել ու Օբամային են քլնգում մերոնք, ամոթանք տալիս... Էդ մարդն ամոթից ինչքան էլ կարմրի, կարմիրը, մեկ ա, չի երևալու... Մի խոսքով, լեզուն դիվանագետներին տրված է իրենց մտքերը թաքցնելու համար: Էս վերջին մտքի հեղինակը ես եմ: Կարող եք որպես ցիտատ օգտագործել...