Մի մարդ սարսափում էր իր ստվերից ու հետքերից: Նրա վախն օր օրի աճում էր և շուտով դարձավ բոլորովին անտանելի: Այդ ժամանակ մարդը սկսեց վազել, բայց որքան հեռու էր նա փախչում, այնքան ավելի շատ հետքեր էր թողնում գետնի վրա, իսկ ստվերն էլ ոչ մի տեղ չէր կորչում: Այդ ժամանակ նա որոշեց, որ չափից ավելի դանդաղ է վազում և սկսեց սուրալ' որքան ոտքերի մեջ ուժ ուներ, քանի դեռ անշնչացած վայր չէր ընկել: Խեղճ մարդ, նա չգիտեր, որ երբ անշարժանում ես նույն տեղում, և ստվերն է անհետանում, և հետքերն այլևս չեն հայտնվում:  

 

 

ՊԵԴՐՈ ԳՈՆՍԱԼԵՍ ԿԱԼԵՐՈ