ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երևանի քաղաքապետի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակը առաջարկում եմ դիտարկել սահմանադրականության ու ժողովրդավարության տեսանկյունից.

1. Իշխանության կրողը՝ ժողովուրդն է (մշտապես կրկնում էին այս իշխանությունները), ժողովուրդը 2018 թվականին կոնկրետ քաղաքապետի թեկնածուի վերաբերյալ կատարել էր ընտրություն, այսօր ժողովուրդը մասնակից չէ գործընթացին:

2. Ժողովրդավարական լեգիտիմությունը չի ճանաչում ֆորմալիզմ: Ֆորմալիզմը այն է, որ ձևական իմաստով ընտրվել է ավագանի, որը սակայն ընտրվելու պահին ներկայացվել է կոնկրետ քաղաքապետի անձի թեկնածուով և հենց այդ պայմանավով՝ խնդրել է քվե: Առանց ժողովրդի մասնակցության այդ նույն անձն՝ այլևս քաղաքապետ չէ:

3. Փաստացի նույն ուժը քաղաքապետի թեկնածուով 2018 թվականին ստացել էր Երևանցիների 80% վստահություն, 2021 թվականին ակնհայտ ընտրախախտումների, վարչական ռեսուրսի չարաշահումների պայմաններում ստացել է Երևանցիների 40% վստահություն: Լեգիտիմության կորուստը շատ պարզ վարժությամբ է բացահայտվում»: