Այսօր մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 80 տարեկան: Հրանտ Մաթևոսյանը մահացավ 2002 թվականի դեկտեմբերի 18-ին' երկարատև անբուժելի հիվանդությունից: Նա Հայ գրականության ամենասիրված և ամենաինքնատիպ հեղինակներից մեկն է, որի անունը ամրագրված է Հայ գրականության Մեծերի շարքում:

 

 


Գրականությունը մեզ կարոտել է տալիս մեր կողքին իսկ գտնվող մարդուն, հատը երեսուն կամ հիսուն կոպեկ արժեցող շուկայի վարդը դարձնում է քնարական, - Աստծուն հավասար արարիչ է գրականությունը, չնայած ամեն մի Գարսիա Լորկայի կարող է շանսատակ անել ամեն մի լեյտենանտիկ, ամեն մի Սարոյանի սողալ կհրամայի ամեն մի վաշտապետ:

 


...տերերի համար լա՞վ աշխատել, թե՞ վատ: Տերության մեջ պետք է լավ աշխատել, քանի որ վատ աշխատելով, վատ ստեղծելով փչացնում ես նախ քեզ: Անվստահելի կամուրջ կապելուց առաջ քեզ ես փչացնում: Քեզանից անբարո մի գոյություն է առաջանում, որը վաղվա ազատության պայմաններում նույն անբարոն է լինելու ինքը' իր երկրի, իր որդիների առաջ: (Սպիտակ թղթի առաջ)

 

 

 

 

Արթուր Հայրապետյան