Շատերս լսած կլինենք, որ գրեթե միշտ ԱՄՆ-ից ներկրված մեքենաների սրահը կեղտոտ է լինում, ու մեքենայի նոր տերերը հաճախ են սրտնեղած կրկնում որ ամերիկացիները շատ փնթի են: Ու էստեղ մի հետաքրքիր դիլեմայի ու պարադոքսի առջև ենք կանգնում: Ամերիկացին որպեսզի չաղտոտի միջավայրը աղտոտում է մեքենան,այսինքն մեքենայից դուրս չի նետում թափոնը, հայը որպեսզի չկեղտոտի մեքենան աղտոտում է շրջակա միջավայրը:

 

 

Արդյունքում դուրս է գալիս փնթի ամերիկացի,մաքուր ամերիկա,մաքրասեր հայ, աղտոտված ու փնթի Հայաստան: Մի խոսքով փնթի ամերիկացիների հանրագումարից ստացվում է մաքրասեր ամերիկյան բնակչություն,մաքրասեր հայերի հանրագումարից փնթի հայ հասարակություն:

 

 

Հարություն Մնացականյան