Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում գյումրեցիներին ոտքի կանգնել:
Հետաքրքիրն այս ամենում այն է, որ քաղաքական ուժերն ու գործիչներն ամեն ինչ օգտագործում են սեփական նպատակներն իրագործելու համար՝ բառիս բուն իմաստով ամեն ինչ՝ սուգ, ցեղասպանություն, ազգային արժեքներ և այսպես շարունակ:

 

Մի՞թե պարզ չէ, որ եթե խնդիր է դրված հարցը լուծել, ապա ապակայունացնող ցույցերի փոխարեն հասարակության մասին մտահոգ ուժերը օրինակ ստորագրահավաք կկազմակերպեին, ՀԿ-ների հետ միասին կստեղծեին առողջ հասարակական պահանջ՝ որն է Պերմյակովին հանձնել հայկական կողմին, և այդ դեպքում նույն իշխանությունը պահանջներ ներկայացնելիս հենվելու ևս մեկ տեղ կունենար՝ հասարակական հիմնավոր պահանջը, այլ ոչ թե ինչ-որ պրովոկացիոն ցույցեր, որտեղ ռուսական դրոշ են այրում, կոպեկներ են շպրտում և այսպես շարունակ:

 


Հասկանում եմ, որ դոլարի և եվրոյի կուրսը ներկայումս ավելի բարձր է, բայց չի կարելի հանուն սեփական շահերի վտանգել պետական շահը:

 

 

Անի Հովհաննիսյան