Լրատվամիջոցներում քննարկվում է տեղեկատվություն այն մասին, որ 2014թվականի դեկտեմբերին Հայաստանում առևտրի ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել են ավելի քան 13 տոկոսով: Այսինքն այս Նոր տարում ՀՀ բնակչությունն ավելի քիչ ապրանքներ է գնել: Շատերը նկատում են, որ սա աննախադեպ վիճակ է, սկսում են ողբը և տարաբնույթ գնահատականները: Ինչ խոսք, այդ իրավիճակը բնականաբար կապված էր նաև դոլարի, ռուբլու, դրամի փոխարժեքի տատանումների հետ, ստեղծված ճգնաժամային իրավիճակի հետ, սակայն աստիճանաբար իմ կարծիքով ազգս էլ է խելքի գալիս…Արդեն սկսել են աննպատակ, անիմաստ ծախսեր չանել, չլցնել տուն, փչացնել, հետո լցնել աղբարկղի մեջ: Առևտրի ծավալների նվազման գործում իր խոսքն ասաց նաև մարդկանց դաստիարակության, քաղաքացիական ակտիվ դիրքորոշման, հայկական-արևելյան աննպատակ ծախսերից զերծ մնալը…Ի վերջո չմոռանանք, որ շատ-շատերն Ամանորն անց են կացնում դուբայներում, Թբիլիսիում և այլ վայրերում ու դրանց թիվը տարեց տարի ավելանում է…Այնպես որ, պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրել…
Ռոբերտ Մելքոնյան