Սկսել են եթերը լցնել ցեղասպանության 100 ամյակի միջոցառումներով և անընդհատ ինչ որ միջազգային կազմակերպութուններից և պետություններից պահանջել (աղերսել) ճանաչում, որպեսզի այն ճանաչվի և այլևս չկրկնվի։ Վատ չի, որ պահանջում են,վատ է, որ դեռևս չենք գիտակցում և ոչինչ չենք անում հզորանալու, բնակչության աճ ապահովելու համար։ Թշնամիների դեմ միայն մի պայքար կա՝ հզոր պետութուն և երրորդ ուժերի վրա հույս դնելու բացառում։ Քանի դեռ ազգի առաջնային խնդիրը այլ երկրներից պահանջ ներկայացնելն է՝ մենք ոչնչի էլ չենք հասնի։

 

 


Հ.Գ. Չկա աշխարհում որևէ երկրորդ երկիր, որը Հայաստանի հզորացմամբ շահագրգիռ է, չկա երկրորդ երկիր, որը մեր բարեկամն է։ Կլինեն պետություններ, որոնց հետ պատմական պահին կունենանք շահ և փոխադարձ շահերից ելնելով կհամագրծակցենք, իսկ շահ չունենալու դեպքում կհրաժարվենք համագործակցելուց։

 

 

 

Ցոլակ Գրիգորյան