Այսօր գործադիրի ղեկավար Հովիկ Աբրահամյանը ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին:
ՀՀ վարչապետը և ԻԻՀ արտաքին գործերի նախարարը քննարկել են հայ-իրանական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ և կարևորել դրանց շարունակական խորացումը:

 


Վերջիններս գոհունակություն են հայտնել Հայաստանի և Իրանի միջև քաղաքական երկխոսության մակարդակից և ընդգծել, որ այդ մակարդակին պետք է հասցնել նաև առևտրատնտեսական համագործակցությունը:

 

 


Մասնավորապես, անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային ծրագրերին, որոնք կնպաստեն առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Կողմերը կարևորել են ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը, գոհունակություն հայտնել հանձնաժողովի վերջին: Բոլոր ձեռք բերված պայմանավորվածությունները կիրականացվեն' ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

 

 

 

Գոռ Մարկոսյան