Անցյալ տարի նկատվել է Ռուսաստանից ներկրվող ալմաստի հումքի ծավալների կրճատում, չնայած նրան, որ Հայաստանն իրավունք է ստացել առանց հավելյալ մաքսատուրքի ներմուծել ռուսական հումք:
2013 թվականին ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքվեց համաձայնագիր, ըստ որի երկու պետությունների մի շարք ապրանքների մատակարարումները պետք է իրականացվեին արտոնյալ պայմաններով: Այդ ապրանքների թվին էին պատկանում նավթամթերքը, բնական գազը, ալմաստի հումքը և այլն:

 

 


Չնայած նրան, որ վերը նշված պայմանը գործում է 2014-ի սկզբից, ծավալների էական ավելացում չնկատվեց: Դրա պատճառը վերարտահանման հետ կապված խնդիրներն էին: Ըստ համաձայնագրի անմաքս ալմաստի հումքը արտահանելը արգելվում էր:
Այնուամենայնիվ տարեվերջից մի քանի ամիս առաջ շուրջ 12 կազմակերպություններ հումքի ներմուծման պայմանագիր ստորագրեցին: Այս ամենից կարելի է ենթադրել, որ այս տարի ծավալները արդեն անհամեմատ կաճեն, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ռուսական ներքին գներով ալմաստի հումքի մատակարարումը շատ ավելի ձեռնտու է հայկական ընկերությունների համար:

 

 


Հարկ է նշել նաև, որ նրանք արտահանման համար այլևս չեն վճարելու 6,5 տոկոս մաքսատուրք, ինչն էլ կարող է խթանել հայկական ադամանդագործության երբեմնի հզորությունների վերականգնման համար: Ինչպես գիտենք ՀՀ-ն ունի մեծածավալ արտադրական և աշխատանքային ռեսուրսների պոտենցյալ:
Այս ամենի հետ մեկտեղ, հավելյալ մաքսատուրքի վճարումից զգալի հնարավորություն է տալիս արտադրության մրցունակության բարձրացման և ընկերությունների եկամուտների ավելացման համար:

 

 

Խաչատրյան Ժոռա