Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերը, բացառությամբ շինարարության, 2014-ի հունվար-դեկտեմբերին աճ են արձանագրել' Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 3,9 տոկոս տնտեսական ակտիվության աճի պարագայում:
Ըստ տնտեսության ճյուղերի, 2014-ի տարեկան ցուցանիշները հետեւյալն են' արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 2,7 տոկոսով, գյուղատնտեսությանը' 7,2 տոկոսով, ծառայություններինը' 7,8 տոկոսով, առեւտրինը' 1,6 տոկոսով, շինարարությունն արձանագրել է 4,3 տոկոս անկում: Դեկտեմբեր ամսին նախորդ տարվա'2013-ի դեկտեմբերի համեմատ արդյունաբերության աճը կազմել է 4,3 տոկոս, գյուղատնտեսությանը' 7,2 տոկոս, ծառայություններինը' 13,8 տոկոս, շինարարութանը' 0,2 տոկոս, առեւտրում անկումը կազմել է 13,3 տոկոս:
Ինչ վերաբերվում է նոյեմբեր ամսվա համեմատ դեկտեմբերին ցուցանիշներին, ապա արդյունաբերությունն արձանագրել է 2,7 տոկոս աճ, գյուղատնտեսությունը' 22,1 տոկոս անկում, շինարարությունը' 53,4 տոկոս աճ, առեւտուրը' 44,7 տոկոս աճ, ծառայությունները' 31,6 տոկոս աճ:
Հայկ Համբարձումյան