Չինաստանը կրկին օգնության ձեռք է մեկնում Ռուաստանին ու այս անգամ էլ անհարմար դրության մեջ է գցում Սաուդյան Արաբիային, ում կարելի է համարել նավթային շուկայում իրականացվող դեմփիգային քաղաքականության հիմնական մեղավոր՝ իհարկե ԱՄՆ-ից հետո։
Այժմ նավթային շուկայի ամենախոշորագույն գնորդներից մեկը հանդիսացող Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստանից գնվող նավթի քանակը ու կտրուկ իջեցրել արաբներից գնվող քանակը։ Հավատացեք, սա ոչ մի աղերս չունի զուտ տնտեսական գործոնների հետ ու վստահեցնում եմ, եթե արաբները նույնիսկ ավելի էժանով նավթ առաջարկեն, Չինաստանը միևնույն է աստիճանաբար նվազեցնելու է արաբական նավթի ներկրման տոկոսը ու աստիճանաբար բարձրացնելու է Ռուսական ավելի թանկ նավթի ներկրման տոկոսը։
Միայն առաջին հայացքից է սա ոչ շահավետ թվում, բայց իրականում չինաստանը աշտ ավելի լուրջ խնդիր է գործում ու դա անում է առաջին հերթին իր համար։ Հիմա ռուս-չինական հարաբերությունները կարելի է շատ վառ բնութագրել հայի ու հրեայի մասին հայտնի սովետական անեկդոտով, երբ մահամերձ հրեան իր ժառանգներին հավաքում ու կարգադրում է փայփայել հայերին, քանի որ հենց հայերի հետ հաշիվները մաքրեն՝ անցնելու են հրաներին։
Հիմա նույնն էլ Չինաստանի պարագայում է։ Նրանք քաջ գիտակցում են, որ հենց Ռուսաստանի հախից կարողանան գալ, հաջորդն իրենք են լինելու, ուստիև գերադասում են ֆինանսական ողջամիտ կորուստներ կրելով՝ այնուամենայնիվ թույլ չտալ Ռուսաստանի տնտեսության կոլապսը՝ գոնե մոտ հեռանկարում։
Կից նյութը՝ այստեղ