Ես էլ ուժ չունեմ լռելու ու համակերպվելու ... ես հակառուս չեմ, ես հակաեվրոպական չեմ ... բայց ինձ համար Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության գերակայությունը այլընտանք չունի, ՀՀ Սահմանադրությունից ավելի բարձր օրենք գոյություն չունի, հայ ժողովրդի պահանջից ավելի կարևոր պահանջ գոյություն չունի ...
ՀՀ տարածքում մի կամ մի քանի մարդիկ խաղաղ պայմաններում վերացրել են մի ամբողջ ընտանիքի, հանցագործը կամ նրանցից մեկը հայտնաբերվել է ՀՀ տարածքում, բայց փաստորեն ստացվում է մենք պետք է հուսանք ու հավատանք, որ ոչ ՀՀ համապատասխան կառույցները նրա համար արժանի պատիժ կսահմանեն (եթե դա իրականում հնարավոր է) ու նա պատիժը կկրի Հայաստանից դուրս ... ինձ համար տարբերություն չկա նա որ երկրի քաղաքացի է և թե Հայաստանից դուրս որտեղ կկրի պատիժը' Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում թե Աֆրիկայում ... միակ ընդունելի տարբերակը ինձ համար այն է, որ այդ կենդանին դատվի ՀՀ օրենքներին համապատասխան և պատիժը կրի ՀՀ քրեակատարողական հիմնարկներից մեկում:
Ամենախիստ պատիժը Ռուսաստանում, ԱՄՆ-ում կամ Աֆրիկայում ինձ չի բավարարում: Չեմ հասկանում հիմա էլի լռելու ու համակերպվելու ենք թե ուղղակի սպասում ենք և թչ մի կերպում թույլ չենք տալու անել այն, ինչ հարմար է և ոչ թե ճիշտ: Ես չեմ պատրաստվում համակերպվել և արդեն մտածում շատ կոնկրետ ու ամենածայրահեղ քայլերի մասին: Չգիտեմ, երևի թե նաև անզորությունից է, որ պատրաստվում եմ դիմել ամենածայրահեղ քայլերին ... էլ ուժ չկա համակերպվելու !!!!!!!
Դավիթ Գևորգյան